Իշխանամետ ուժերը շարունակում են ճնշում գործադրել ընտրազանգվածի վրա


13:57 , 4 փետրվար, 2013

Իշխանամետ ուժերը շարունակում են ճնշում գործադրել ընտրազանգվածի վրա: Վերջին լուրը ստացվեց Ավան համայնքից, որտեղ իշխանամետ «մակլավիկները» անցել են բացահայտ սանձարձակությունների և սկսել են լրջորեն անհանգստացնել մարդկանց: Վերջիններս, մարդկանց դռները թակելով, առանց ներկայանալու նախևառաջ ճշտում են ընտրողների թիվը և այնուհետև ցուցակի մեջ` +, - դնելով ֆիքսում են՝ ով է իշխանամետ, իսկ ով՝ ընդդիմադիր: Այս մասին հայտնեց իմ ընկերը, ով ապրում է Ավան համայնքում: Նա նաև նշեց, որ ամեն շենքում այդ ուղղությամբ նշանակվել են պատասխանատու անձինք, ովքեր «դանոս» են տալիս համապատասխան մարմիններին: