19:01 , 4 փետրվար, 2013Այս շաբաթ ֆեյսբուքյան հիմնական ակտիվիստները Սիրուշոն և Լիլիթ Հովհաննիսյանն էին:
Լիլիթն իր էջի միջոցով հրավիրել է իր երկրպագուներին մասնակցել Վալենտինի օրվան նվիրված միջոցառմանը.
«Սիրելիներս, փետրվարի 14-ին՝ ժամը 19.00-ին, Ա.Խաչատրյան համերգասրասհում տեղի է ունենալու շատ գեղեցիկ համերգ՝ իմ, Էրիկի և Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ:
Համեցեք ... :) Մեծ սիրով կսպասեմ ձեզ ♥ ♥ ♥
Անակնկալ՝ ......խոստանում եմ :)))))»:
Ապա, օրեր անց նաև տեղեկացրեց, որ փետրվարի 14-ին պատրաստվում է իր ունկնդրի դատին ներկայացնել նոր տեսահոլովակ.
«Ահա եկավ այն պահը, երբ ես ձեզ պիտի ասեմ, թե ի՞նչ է սպասվում ՇՈՒՏՈՎ :) ...............................................................Սիրելիներս, փետրվարի 14-ին ձեր դատին կհանձնեմ իմ նոր տեսահոլովակը ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥»:
Իսկ շաբաթը Լիլլիթ Հովհաննիսյանն ամփոփեց հետևյալ գրառումով. «Սիրելիներս, քանի որ տեսահոլովակիս պրեմիերան տեղի է ունենալու փետրվարի 14-ին, ապա հասկանալի է, որ այն ՍԻՐՈ մասին է :) իսկ թե ի՞նչ սիրո մասին...կռահեք ինքներդ....:)))))»:

Ի տարբերություն Լիլիթի «գործնական» գրառումների՝ Սիրուշոն այս շաբաթ լուսանկարների միջոցով էր ներկայացնում իր նախընտրած հանգստի տարբերակները:
Տեղադրելով այս լուսանկարը՝ երգչուհին հետևյալ մեկնաբանությունն էր արել.
«Շուրջ 2500մ բարձրություն, 30մ խորություն (օվկիանոս)»:
Ապա ևս մի քանի լուսանկարներ էր ավելացրել իր ձմեռային հանգստից և գրել, թե ինչպես է անցկացնում իր կիրակին. «Sunday»:
Լուսանկարները՝ Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջերից


