Իռացիոնալ ծառերն անպայման իռացիոնալ խիարներ են տալիս


12:51 , 4 փետրվար, 2013

Հայրիկյանի հետ պատահած դեպքը ուշագրավ եւ աննախադեպ մտորումների մղեց մեղավոր անձիս` անհաղթահարելի խոչընդոտի մասով: Հաշվի առնելով, որ «անհաղթահարելի խոչընդոտ» ասվածը շատ ընդարձակ մեկնաբանությունների դաշտ է բացում ու սահմանված չէ գործող օրենսդրությամբ, մեկ էլ տեսար երբեւէ, եւ ոչ միայն այս ընտրությունների ընթացքում, թեկնածուների մի մասը դրեցին ու հավեսով մեկնաբանեցին իրենց հետ կապված ամենատարբեր իրադրություններ որպես այդպիսին. ասենք` կերել-խմել-թունավորվել եմ, կամ` թոռիս կնունքը համընկավ քարոզարշավի ամենաթեժ օրերին, կամ ավելի լուրջ` ընկել` ոտս ջարդել եմ` ռենտգենով նայում են, տեսնում են, որ իսկապես մարդը ջարդել է, կամ` հացադուլից հյուծվել եմ, կամ` ձյունը եկել` հալել ա, լցվել ձորը` սառել ա, ճամփեքը դեպի Զառիշատ գյուղ փակել ա, որտեղ որ իմ պլանավորած հանրահավաքն էր... Ու այդպես կարելի է ... ընտրություններ չունենալ, կամ` դրանք հետաձգել մինչեւ Ահեղ Դատաստան, կգա եւ կդատի եւ կազատվենք եւ բարի կլինի: 

Ասել էր չէ՞ Նյուտոնը, ինչ պետք էր այս մասով` իր երրորդ օրենքում. իռացիոնալ ծառերն անպայման իռացիոնալ խիարներ են տալիս:)