Հռոմի Պապը շրջանցել է իր համար նախապես գրված տեքստն ու ասել «ցեղասպանություն» բառը


20:49 , 24 հունիս, 2016
Папа Римский Франциск I в АрменииԴեռ երեկ independent.co.uk կայքում հոդված էր հրապարակվել, որում ասվում էր, որ Հռոմի Պապը գնում է Հայաստան, բայց «Genocide», «Ցեղասպանություն» բառը չի ասի, որպեսզի չբարդացնի հարաբերությունները Թուրքիայի հետ։
 
sputnikarmenia-ն էլ գրում է, որ «Ռադիո Վատիկան» կայքում՝ Ֆրանցիսկոս Պապի խոսքում, որը նախատեսված է եղել ԶԼՄ-ների համար, նախապես օգտագործված չի եղել «ցեղասպանություն» տերմինը։
 
Ահա, թե ինչպես արտահայտեց իր մտքերը Հռոմի Պապը.
 
Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ մասնակցեցիք Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին այդ հանդիսավոր արարողությանը: Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ: