Այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի համար պատմական օր է


14:24 , 24 հունիս, 2016
Մեկ ժամ անց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի օդանավը կիջնի Զվարթնոց օդանավակայանում։ Հայաստանի ու հայ ժողովրդի համար պատմական օր է։ Մեծ առաքելությամբ է գալիս Կաթոլիկ աշխարհի քահանայապետը մեր երկիր։ Պոնտիֆիկոսի ուղերձն անսահման սիրով ու հարգանքով էր լցված հայ ժողովրդի հանդեպ։ Վստահ եմ՝ հետը նաև արևմտյան աշխարհի սերն ու օրհնությունն է բերում։ Մեր հյուրասիրությունը, մեր մշակույթն ու արժեհամակարգը, մեր երկիրն աշխարհին ցույց տալու հիանալի առիթ ունենք։ Պետք է օգտվել այդ հնարավորությունից ու լավը լինել, ՀԱՅ լինել և քրիստոնյա լինել։
Նաև օգտվենք առիթից և վաղը, ժամը 18։00֊ին Հանրապետության հրապարակում Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման գնանք։ Վստահ եմ՝ շատ բան այնտեղից մեզ հետ տուն կբերենք։ Շատ բան էլ կտանք։
Բարի գալուստ Հայաստան, Սրբազան Քահանայապետ։