Ալավերդու, Դիլիջանի, Սեւանի, Գորիսի եւ Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց


10:23 , 4 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Փետրվարի 4-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ալավերդու, Դիլիջանի, Սեւանի, Գորիսի եւ Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: