ՀՀ, ԼՂՀ և ԼՂՀ երկրորդ նախագահները ծանոթացել են զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին


21:39 , 22 հունիս, 2016

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ժամանել է Արցախ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանրապետության հարավային թևում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: