Լեհաստանի նախագահը աղմկահարույց հակաահաբեկչական օրենք է ստորագրել


19:12 , 22 հունիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ավելի վաղ կառավարության, սեյմի և Լեհաստանի սենատի կողմից հաստատված օրենքը նախատեսնում է անվտանգության ծառայությունների լիազորությունների զգալի ընդլայնում, այդ թվում՝ տարբեր տարածքներում խոսակցությունների գաղտնալսումների և տեսաձայնագրման հնարավորություն, թղթակցության և արտասահմանցիների ծանրոցների ստուգում՝ ահաբեկչության դեմ գործնական պայքարի շրջանակներում մոտակա երեք ամսվա ընթացքում:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ օրինագիծն առաջին իսկ օրվանից քննադատել են Լեհաստանի ընդդիմությունն ու Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները: Նրանք նշում էին, որ փաստաթղթի ընդունումը կսահմանափակի երկրի բնակիչների իրավունքներն ու ազատությունները: Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել նախագահին օրինագիծն ուղարկել Սահմանադրական դատարան: