Հրաձգություն Ֆլորիդայում. զոհերի թվում երեխա կա


18:52 , 22 հունիս, 2016

 Հրաձգություն Ֆլորիդայում. զոհերի թվում երեխա կա Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հրաձգության հետեւանքով 3 մարդ է սպանվել, այդ թվում` 4-ամյա երեխա,  տեղեկացնում է  Daily Mail-ը: Հրաձգությունը տեղի է ունեցել Ալտամոնտ Սփրինգսում: 

Իրավապահները որոնում են կրակողին: Նշվում է, որ հանցագործության վայրից փախուստի ընթացքում հրաձիգն իր մեքենայով բախվել է ճանապարհի մի քանի մեքենաների: