Հնդկաստանում կայծակի հարվածից մահացել է առնվազն 79 մարդ


23:52 , 22 հունիս, 2016

ildirim_molniya_11042015Araratnews.am-ը գրում է.

Հնդկաստանում կայծակի հարվածներից մահացել է առնվազն 79 մարդ՝ հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին։

Զոհերի մեծ մասը ֆերմաների աշխատողներ են, ովքեր դաշտերից չեն հեռացել ամպրոպի ու տեղատարափ անձրևների ժամանակ։ 53 մարդ մահացել է Բիհար նահանգում, 10-ը՝ Ջարխանդում, և առնվազն 16-ը՝ Մադհյա Պրադեշում։

Վիճակագրական տվյալներով՝ Հնդկաստանում կայծակի հարվածներից տարեկան մահանում է ավելի քան 2000 մարդ։