Հռոմի պապը հրաժարվել է մեկ այցի շրջանակում այցելել Հայաստան եւ Ադրբեջան


15:10 , 22 հունիս, 2016

Yerkirmedia.am-ը գրում է.

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատճառով Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրաժարվել է մեկ այցի շրջանակում այցելել այդ երկու երկրները: Նախատեսվածի համաձայն, Հռոմի Պապը հունիսի 24-ից 26-ը կլինի Հայաստանում, իսկ հոկտեմբերի սկզբին միայն կայցելի Ադրբեջան եւ Վրաստան:

«Հռոմ Ռեփորթս» պարբերականի փոխանցմամբ, առաջիկա այցի ժամանակ Կաթոլիկ Հովվապետը կփորձի առերեսվել Կովկասյան տարածաշրջանում լարվածությանը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, եւ թուլացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածությունը: Խոր Վիրապի եկեղեցուց Հռոմի Պապը կկարողանա տեսնել հայ-թուրքական փակ սահմանն ու հիանալ Արարատ լեռով: