Արամ Ա-ն կմասնակցի Պապի Հայաստան կատարելիք այցելության ծրագրին


14:34 , 22 հունիս, 2016

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության անդամները կմասնակցեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելության ծրագրին:

Պատվիրակությունը գլխավորում է Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը, պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ, ծայրագույն վարդապետ Մեսրոպ Սարգսյանը և Դպրեվանքի տեսուչ ծայրագույն պատրիարք Թորգոմ Տոնոյանը, ասվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ: