17:41 , 20 մարտ, 2012
Հայկական համացանցից քանի գնում հոգնում եմ, որովհետև բովանդակությունից գլուխ հանելու համար լատիանատառ բառերը պետք է հասկանամ։ Դա դժվար է, հոգնեցնող։ Հայերեն մեկնաբանությունների 10-ից 8-ը, 9-ը լատինատառ է գրվում, ընդ որում դրանց մեծամասնությունն վերաբերում է հայ ինքնությանն ու հայրենասիրությանն առնչվող ինչ-որ թեմայի...
Խնդրում եմ, հայեր ջան, ձեր համակարգիչներ ներբեռնեք հայերեն յունիկոդով տպելու ծրագիր, դա դժվար չի։ Գուգլով որոնեք, շուտ կգտնեք։ Մի ալարեք հայ լինել։