Ռոման Ասխաբաձեն հեռանում է «Բանանց»-ից


12:34 , 22 հունիս, 2016


«Բանանց»-ի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նա հետևյալ կերպ է մեկնաբանել այդ որոշումը.

«Շնորհակալ եմ ողջ թիմին և աշխատակիցներին կատարված աշխատանքի համար: Ստեղծված է հիանալի կոլեկտիվ, որն ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել լավ մակարդակի պրոֆեսիոնալների հետև և մեր տիտղոսն ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելը դրա ապացույցն են:

Ընձեռնված հնարավորության և պրոֆեսիոնալ մոտեցման համար շնորհակալ եմ նաև ակումբի բաժնետերերին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»,- ասել է Ռոման Ասխաբաձեն:

Ռոման Ասխաբաձեն «Բանանց»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի սեպտեմբերից: