12:28 , 22 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները դրական է գնահատում և հակված է Ղարաբաղյան հարցով արդյունավետ բանակցություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Մենք հակված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցություններին և Սանկտ Պետերբուրգում ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` կառուցողական միջավայրում անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքները դրական ենք գնահատում», - հայտարարել է Հաջիևը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ