Այսօրվանից հանրապետությունում սկսվել են ծիրանի մթերումները


11:52 , 22 հունիս, 2016
Այսօրվանից հանրապետությունում սկսվել են ծիրանի մթերումներըՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերումների գործընթացը: Հունիսի 22-ից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում: Հունիսի 23-ից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 37 հասցեում, հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: