Իտալացի կոմպոզիտորը դաշնամուր է նվագել Արկտիկայի սառույցներում (տեսանյութ)


05:14 , 22 հունիս, 2016

Իտալացի հայտնի կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդին դաշնամուր է նվագել Արկտիկայի սառույցներում, հայտնում է The Huffington Post-ը:

Երաժիշտը ելույթ է ունեցել հատուկ լողացող հարթակի վրա, Greenpeace ընկերությանը աջակցելու համար: Նորվեգիայի Շպիցբերգենում կատարված ձայնագրությունը կարելի է տեսնել YouTube-ում:

Էյնաուդին կատարել է «Էլեգիա Արկտիկայի համար» սեփական ստեղծագործությունը: Կոմպոզիտորն իր փորձը անվանել է «հրաշալի»:

«Ես կարողացա անձամբ տեսնել այդ տարածաշրջանի մաքրությունը և փխրունությունը»,- նշել է իտալացին: Նրա խոսքերով՝ կարևոր է, որ մարդիկ հասկանան Արկտիկայի կարևորությունը, դադարեցնեն այն քայքայելու պրոցեսը և պաշտպանեն այն: