Ուկրաինայում կինը դանակ նետելու տնային մրցույթում սպանել է տղամարդուն


02:17 , 22 հունիս, 2016

Ուկրաինայում դանակ նետելու տնային մրցույթում կինը սպանել է ամուսնուն, հայտնում է lenta.ru-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ ամուսինները մրցել են, թե ով ավելի հմտորեն կնետի դանակը: Արդյունքում կնոջ նետած դանակը հարվածել է ամուսնու ձախ ոտքին և կտրել զարկերակը: Ստացած վերքից ամուսինը մինչև շտապ օգնության ժամանելը մահացել է:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «անզգուշության հետևանքով սպանություն» հոդվածով: