Վրաստանը նոր դեսպան ունի Հայաստանում


02:30 , 22 հունիս, 2016

Այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է արտերկրում Վրաստանի մի քանի նորանշանակ դեսպանների հետ: Մասնավորապես հայտնի է դարձել, որ Հայաստանում Վրաստանը ևս նոր դեսպան է կունենա , ով արդեն հուլիսի 1-ից կանցնի նոր պաշտոնում իր պարտականությունների կատարմանը:
Ի դեպ նորանշանակ դիվանագետը՝ Գիորգի Սագանելիձեն, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 1998թ.-ից, իսկ 2005-2008 և 2013-2015թթ.-ին աշխատել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը: