00:20 , 22 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Այս օրը 1962-ին ծնվել է "Կինո" խմբի մենակատար Վիկտոր Ցոյը:
Այսօր Մոսկվայում՝ Ցոյի պատի մոտ նշվել է անվանի երաժշտի ծննդյան տարեդարձը, Ցոյն այսօր 54 տարեկան կդառնար:
Միջոցառման ժամանակ երգել է նաև Անիտա Ցոյը՝ կատարելով Ցոյի հանրահայտ "Արյան խումբ" երգը:
Անանուն նկարիչների արարքը, ովքեր Ցոյի պատին գրել էին "Ցոյը մահացած է", Անիտա Ցոյը մեկնաբանել է որպես անազնիվ արարք՝ Ցոյի արվեստը գնահատողների նկատմամբ:
Երգչուհին մասնակցել է պատի վերականգնմանը: