22:54 , 21 հունիս, 2016
168.am-ը գրում է.
Լիբիայի արևմուտքում գտնվող Գարաբուլլի քաղաքի զենքերի խանութներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 20, վիրավորվել 30 մարդ: Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
«Զոհերի և վիրավորների թիվն աճում է, և մենք փորձում ենք նրանց ուղարկել մոտակա հիվանդանոցներ»,- հայտարարել է տեղական իշխանության ներկայացուցիչ Մոհամեդ Ասսայեդը:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: