19:49 , 21 հունիս, 2016
168.am-ը գրում է.
Ռուս գիտնականները Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի եւ օպտիկայի ազգային հետազոտական համալսարանից՝ Սակտ Պետերբուրգի քաղաքային Մարինյան հիվանդանոցի հետ համագործակցությամբ մշակել են նոր պատրաստուկ, որը կառավարվում է մագնիսական դաշտի միջոցով եւ կարող է թրոմբները հազարավոր անգամ ավելի արդյունավետ քայքայել գոյություն ունեցող նմանակներից:
Մշակումը թույլ կտա տասնյակ անգամներով նվազեցնել դեղի անհրաժեշտ դոզավորումը եւ ըստ որում խուսափել բազմաթիվ կողմնակի ազդեցություններից: Գիտնականների համապատասխան հոդվածը հրապարակվել է Scientific Reports հանդեսում:
Ապագայում մշակված կոմպոզիտի հիման վրա ստեղծված պատրաստուկները կարելի կլինի օգտագործել ոչ միայն թրոմբոզի բուժման, այլեւ դրա կանխարգելման համար: