Մեկնարկել է Զարիֆի երկօրյա շրջագայությունը եվրոպական երկրներ


19:19 , 21 հունիս, 2016

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Փարիզ, որով մեկնարկել է նրա երկօրյա շրջագայությունը եվրոպական մի շարք երկրներ:

Այցն անցկացվում է քաղաքական բանակցությունների մասին երկկողմ համաձայնագրի շրջանակներում, որը երկու երկրների միջև ստորագրվել է նախորդ տարվա հունվարին՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի կողմից Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:

Զարիֆը պլանավորում է քննարկել գիտական, մշակութային, տնտեսական ու քաղաքական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը: Զարիֆը պլանավորում է Ֆրանսիայից այցելել Նիդերլանդներ: