18:36 , 21 հունիս, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված և գնահատված է նաև արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսևորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: