Բեռառուսն ու Ռուսաստանը քննարկել են ԵՏՄ համագործակցությունը այլ միավորումների հետ


18:30 , 21 հունիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բելառուսական պատվիրակությունը խորհրդակցությունների ժամանակ ղեկավարում էր ԱԳՆ արտաքին քաղաքական վերլուծության վարչության պետ Վյաչեսլավ Կաչանովը, ռուսականը՝ ԱԳՆ արտաքին քաղաքական ծրագրման բաժանմունքի տնօրեն Օլեգ Ստեպանովը:

Գերատեսչությունում հայտնել են, որ խորհրդակցությունների մասնակիցները քննարկել են իրավիճակը եվրոպական տարածաշրջանում, ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացումը հետխորհրդային տարածքում, ԵՏՄ ու այլ միավորումների ու նախագծերի համագործակցության հեռանկարները, նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մամուլի ծառայության տեղեկություններով՝ կողմերը փոխանակել են տեսակետներ՝ հարցերի լայն շրջանակում՝ ներառյալ համաշխարհային ու տարածաշրջանային մարտահրավերները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: