16:04 , 21 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան տնտեսական առումով աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից է՝ տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նա հրահանգել է ագարակատերերի համար վերացնել ավելացված արժեքի հարկը:
«Թուրքիան աճում է, Թուրքիան զարգանում է՝ չնայած մեր երկրի շուրջ առկա բոլոր սպառնալիքներին: Թուրքիան այս տարի ամենաարագ զարգացող 5 երկրներից մեկն է: Մեր բոլոր քաղաքացիները պետք է հանգիստ լինեն, մեր երկրին սպասում է լուսավոր ապագա»,- ասել է Թուրքիայի վարչապետը: