10 զարմանալի փաստ Հռոմի Պապի և Վատիկանի մասին


17:15 , 21 հունիս, 2016

Վատիկանը ունիկալ քաղաք – պետություն է, որը գտնվում է Հռոմի տարածքում, սակայն դրա փոքր չափերը չենք նշանակում, որ այն չի կարող ձեզ զարմացնել։ Ահա 10 ապշեցուցիչ փաստ Վատիկանի և Հռոմի Պապի մասին։

10. Վատիկանում, մեկ շնչի հաշվարկով, խմում են ավելի շատ գինի, քան աշխարհում որևէ այլ տեղ։ Այստեղ մեկ մարդը տարեկան խմում է 54 լիտր գինի։

9. Վատիկանում է գտնվում աշխարհի ամենակարճ երկաթուղին, որը բաղկացած է 300 մետրանոց 2 գծից, 2 բեռնափոխադրման ճանապարհից և մեկ կայարանից։

8. Վատիկանում, մեկ շնչի հաշվարկով, ամենաշատ տուրիստներն են այցելում։ Քնի որ Վատիկանը ունի պատմական, քաղաքական, հոգևորական և մշակութային մեծ կարևորություն, միայն այստեղի թանգարաններ տարեկան այցելում է 5.5 միլիոն մարդ։

7. Այս պետությունը ունի սեփական եվրոի տեսակը, որը կարող է ազատորեն շրջանառվել Եվրոմիության այլ երկրներում։

6. Հռոմի պապը ունի սեփական բանակը, որը չափազանց ծիծաղելի հագուկապ ունի։ Բանակի պաշտոնական անունը Պապական Գվարդիա է. այն բաղկացած է 133 զինվորից, տեղակայված է Վատիկանում և պատասխանատու է Պապի անվտանգության համար։

5. Վաիկանը սեփական աստղադիտարանն ունի ԱՄՆ –ի Արիզոնա նահանգի հարավարևելյան հատվածում՝ Գրեմ լեռան վրա։ Այն կառավարում է Վատիկանի օբսերվատորիան՝ աշխարհի ամենահին աստղագիտական հաստատություններից մեկը։

4. Վատիկանի Փոստը աշխարհում ամենաապահովն է։ Շատ հռոմեացիներ հատուկ գալիս են Վատիկան՝ իրենց նամակներն ու փաստաթղթերը ապահով ուղղարկելու համար։

3. Ի տարբերություն մնացած բոլոր պետությունների, Վատիկանում չեն կիրառում մուտքը և ելքը հավաստող կնիքը։Այսպիսով Վատիկանի հյուրերը չենք կարող պաշտոնապես փաստագրել իրենց այցելությունը։

2. Այս պետությունը ունի քաղաքացիներ, բայց այդտեղ ոչ ոք չի ծնվում։ Վատիկանի քաղաքացիությունը տրվում է ոչ թէ այդտեղ ծնված լինելու, այլ այդտեղ ապրելու և աշխատելու փաստի հիման վրա։ Իսկ իրականում ոչ ոք չի էլ կարող ծնվել Վատիկանում, քանի որ այդտեղ հիվանդանոց չկա։

1. Վատիկանը միակ պետությունն է, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում և գրանցված է որպես մշակութայն ժառանգության մարմին։