Նազարբաևն աշնանը կայցելի Ադրբեջան. աղբյուր


13:36 , 21 հունիս, 2016

Report.az-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այցելելու է Ադրբեջան: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են նրա իրազեկ աղբյուրները:

Ղազախստանի առաջնորդի այցը ենթադրաբար տեղի կունենա աշնան կեսին: Ներկա դրությամբ դիվանագիտական խողովակներով աշխատանքներ են տարվում այցի ստույգ ժամկետն ու ծրագիրը հստակեցնելու ուղղությամբ: