13:10 , 21 հունիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Հորդանանում ահաբեկիչները պայթեցրել են ռումբով լցոնված մեքենան` սիրիացի փախստականների ճամբարի մուտքի մոտ:
Ըստ հորդանանյան ԶԼՄ-ների` պայթյունի հետևանքով զոհվել և տուժել են զինծառայողներ: Զոհերի մասին ճշգրիտ տվյալներ դեռևս չկան:
Հայտնի է, որ հարձակումն իրականացվել է Հորդանանի հյուսիս-արևելքում, Սիրիային սահմանամերձ գոտում, որտեղ ճամբարում մոտ 70 հազար փախստական է ապրում: