12:32 , 21 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մամուլի ասուլիսին այսօր անդրադարձավ երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպմանը: Նա նկատեց, որ վերջին շրջանում արդեն երկրորդ հանդիպումն է և առաջին հանդիպումը եղել է Ամերիկայի նախաձեռնությամբ, երկրորդ անգամ՝ Ռուսաստանի:
«Փաստը, որ հանդիպում են, տեղի են ունենում շփումներ, երկխոսություն է լինում՝ ուղղված վստահության միջոցառումների հաստատմանը, ինքնին արդեն իսկ լավ նշան է»,-ասաց նա և նշեց, որ առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում, կողմերը միմյանց չեն կարող ճանաչել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ