Հունիսի առաջին կեսին Ռուսաստանից Անթալիա զբոսաշրջիկների հոսքը նվազել է 98.5 տոկոսով


01:55 , 21 հունիս, 2016

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ զբոսաշրջության համար այս տարի ամենավատ իրավիճակը տիրում է հունիսին։ Հունիսի 1-16-ին Անթալիա ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 58.7 տոկոսով։

Միևնույն ժամանակ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը նվազել է 98.5 տոկոսով, իսկ Գերմանիայից զբոսաշրջիկների թիվը՝ 44.9 տոկոսով։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 42 տոկոսով։

Ռուսաստանից զբոսաշրջիկների պարագայում անկումը կազմել էր 96 տոկոս, իսկ Գերմանիայից զբոսաշրջիկների պարագայում՝ 30 տոկոս։