ggTaxi-ին չի կարող լինել ազգային արժեք


23:38 , 20 հունիս, 2016

Անկախ ամեն ինչից ինձ համար հստակ է, որ ggTaxi-ին չի կարող լինել ազգային արժեք։ Բացի այն, որ այս բիզնեսն ունի լատինատառ անուն, նաև որևէ կերպ, բացի ստեղծողների հայ լինելուց, չի ասոցացվում հայկական արժեք հասկացության հետ։ Իսկ եթե ավելի մանրամասն նայենք ծրագրային ապահովումը, ապա թեկուզ Google-ի քարտեզն արդեն չի կարող թույլ տալ, որ այդ բիզնեսին կոչենք հայկական արժեք։
Ինչ խոսք, հաջողված բիզինես է, գովասանքի արժանի թիմ ունի, ՀՀ տնտեսություն է զարգացնում, բայց հայկական արժեք կոչելուց առաջ պետք է նկատի ունենալ, որ այդպիսով կարող ենք վնասել «հայկական արժեք» հասկացողությունը։

Մի նկատառում էլ. բիզնեսի ապագան կիսելով իմ հայրենասիրության հետ ստիպված եք լինելու օգուտներն էլ կիսել։ Վստահ եմ, որ դա չեք անելու, ուստի առաջարկում եմ զերծ մնալ ամպագորգոռությունից։ Տղերք ջան, դուք իսկապես լավ գործ եք արել, կեցցեք, ես շարունակելու եմ օգտվել նաև ձեր ծառայությունից, բայց երբ որոշեմ օգտվել Yandex-ից, քանի որ, օրինակ՝ ավելի մատչելի է, թույլ չեմ տա ինձ դավաճան համարել, անգամ փոքր քննադատել...