Հետաքրքիր նորարարություն հայ Make Up արտիստից. flash tattoo-ն՝ դիմահարդարման մեջ


19:50 , 20 հունիս, 2016

Make Up-ի ոլորտում հայ մասնագետների հաջողություններն անհամեմատելի են: Անշուշտ լավ, որակյալ աշխատանքներ անող վիզաժիստները շատ են, բայց քչերն են, որ նոր ասելիք ունեն ու նաև ճաշակ են թելադրում: Հաճելիորեն զարմացա , թե ինչպես կարելի է արդեն իսկ լայն տարածում ստացած flash tattoo-ն օգտագործել նաև դիմահարդարման մեջ:
Այս հետաքրքիր նորարարության հեղինակը՝ Make Up արտիստ Աշխեն Կոստանդյանն է:
‹‹ Ու քանի դեռ այդ tattoo-ները վերջնականապես չեն կորցրել իրենց ակտուալությունը, մի մտահղացում ունեցա՝ դրանք բերել դեպի make up, ու դա անել այնպես, որ չկորչի դեմքի անատոմիական կառուցվածքը (contouring) ››,- նշել է Make Up արտիստն է իր Instagram-ի էջում:
Գովելին այն է, որ Make Up արտիստը բազմաթիվ մասնագիտական հաջողություններ ունենալով հանդերձ չի դադարում մասնագիտական պրպտումներն ու նորարարությունները՝ ստեղծելով արվեստի գործ: