20:55 , 20 հունիս, 2016
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Ալբանիայի և Ռումինիայի ֆուտբոլի միությունների դեմ` «Եվրո-2016»-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղից հետո:
Կազմակերպության պաշտոնական կայքը հայտնում է, որ ռումինական կողմը մեղադրվում է ճայտրուկներ և այլ առարկաներ խաղադաշտ նետելու մեջ, իսկ ալբանական կողմը` նաև երկրպագուների` խաղադաշտ ներխուժելու մեջ:
Գործերի ուսումնասիրության և վերջնական վճիռ կայացնելու ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: