Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Չեխիայի ընտրանու հետ


18:36 , 20 հունիս, 2016

Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային ընտրանու հետ:

Նախնական համաձայնությամբ թիմերը կմրցեն օգոստոսի 31-ին Չեխիայում: Խաղի վերաբերյալ վերջնական ինֆորմացիան և հնարավոր փոփոխությունները հետագայում կհաղորդի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: