Կարելիայի ողբերգությունից հետո Մերձմոսկովյայի բոլոր ճամբարները կստուգվեն
18:24 , 20 հունիս, 2016
Ռուսաստանի Կարելիայի «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգությունից հետո Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հանձնարարել է ստուգել Մերձմոսկովյան շրջանի բոլոր մանկական ամառային ճամբարները: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ ասել է մանկական օմբուդսմենը:
«Ամեն օր այցելելու ենք ամբողջ Մերձմոսկովյայի տարածքով»,- ասել է նա՝ հավելելով, որ մտադիր են դիմել Մոսկվայի երեխաների իրավունքների պաշտպանին, որպեսզի բոլորն ընդգրկվեն աշխատանքներում: