16:31 , 20 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը դրական քայլ է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտնում է Ռիա Նովոստին:
«ԵՄ-ն աջակցում է բոլոր այն քայլերին, որոնք արվում են այդ ուղղությամբ: Մենք` որպես Եվրամիություն, հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք: Աջակցում ենք բոլոր ջանքերին, որ արվում են այդ ուղղությամբ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այդ հանդիպումն, իհարկե, հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական քայլ է: Հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի միջև երկխոսություն ծավալել»,- ասել է ԵՄ պաշտոնյան: