Մոսկվան անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի ագրեսիվ գործողությունները. ՌԴ նախագահի ներկայացուցիչ


15:36 , 20 հունիս, 2016

NATO_HqAraratnews.am-ը գրում է.

Կիբեռանվտանգության հարցում Ռուսաստանի հետ երկխոսությունից ՆԱՏՕ-ի հրաժարվելը այդ ոլորտում ռազմական նախապատրաստությունների արդարացման փորձ է: Մոսկվան անպատասխան չի թողնի դաշինքի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություն` ներառյալ այդ ոլորտը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը:

«Մենք բազմիցս նրանց ասել ենք, որ այն ոլորտում, որտեղ ունեք մեծ խնդիրներ և անգամ պահանջներ մեզնից, պետք է հաստատել կառուցողական փոխհարաբերություններ և երկխոսության ճանապարհով վերացնել անհստակություններն ու կասկածները: Իմ դիտարկամբ` երկխոսությունից հրաժարվելը «կիբեռմկաններ» ցույց տալու իրենց վարքագիծն արդարացնելու փորձ է»,- ասել է նա: