15:08 , 20 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հունիսի 24-ը:
ԵԽԽՎ նստաշրջանին առաջին անգամ մասնակցում է նաև Ուկրաինայի պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոն, ով ազատ էր արձակվել և Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Ուկրաինա:
Սավչենկոն նստաշրջանի մեկնարկին շնորհակալություն հայտնեց խորհրդարանականներին՝ 2 տարվա ընթացքում իրեն աջակցելու համար:
«Ես կցանկանայի Ուկրաինայում տեսնել այնպիսի խաղաղություն, որ առկա է Եվրոպայում: Հավատում եմ, որ Ուկրաինան օգտակար կլինի Եվրոպային»,-ասաց Սավչենկոն՝ հավելելով, որ Ռուսաստանում դեռևս կան բանտարկված ուկրաինացիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ