14:56 , 20 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
«Այսօր Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել, այն ուղղված է վաղաժամ ազատման հանձնաժողովի ազատման դեմ: Սա, ըստ երևույթին նախորդ հացադուլի շարունակությունն է: Այն ժամանակ որոշ պաշտոնյաներ եկան, և հայտարարություններ արեցին, որ օրենքում կան բացթողումներ, բայց անցել է արդեն մի քանի ամիս և Վաղաժամ ազատման հանձնաժողովի գործունեության մեջ ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց Սարուխանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ