08:10 , 20 հունիս, 2016
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դուգլաս Պերեյրան տեղափոխվելու է «Կրուզեյրո»,- պնդում է «El Mundo Deportivo»-ն:
Նշվում է, որ ակումբներն արդեն համաձայնեցրել են տեղափոխության պայմանները: Բրազիլացիները Դուգլասի տրանսֆերի 60 տոկոսի համար վճարելու են 2 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի նախորդ առաջնությունում խաղադաշտ է մտել միայն մեկ անգամ: