Այս կինը հեռացրել է իր կողային վեց ոսկրերը՝ աշխարհում ամենաբարակ իրանն ունենալու համար (լուսանկարներ)


05:49 , 20 հունիս, 2016

Թվում էր, թե բրազիլացի Կեն Ռոդրիգ Ալվեսին կարելի է համարել պլաստիկ վիրահատությունների արքա: Բազմաթիվ վիրահատական միջամտությունների արդյունքում՝ Բարբի տիկնիկի «ամուսնու» քիթը «պոկվել է»:

Բժիշկները ստիպված էին հետ ամրացնել քիթը:

Բայց վերջերս համացանցին ապշեցրել է ևս մեկ երիտասարդ լեդի:

Շվեդացի Պիկսի Ֆոկսը հեռացրել է իր վեց կողոսկրերը, որպեսզի դառա աշխարհի ամենաբարակ իրան ունեցող աղջիկը (36 սմ):

Բնականաբար, մինչ կողոսկրերի հեռացնելը, նա մեծացրել է կրծքերը, որից հետո ևս մի քանի վիրահատություններ է տարել:

Ձեր կարծիքով ո՞վ է վճարում նրա վիրահատությունների համար:

Իհարկե տղամարդ ընթերցողները և սոցցանցերում նրա հավատարիմ հետևորդները:

«Այո, կողոսկրերն անհրաժեշտ են՝ ներքին օրգանները պաշտպանելու համար:

Բայց ես չեմ անհանգստանում, դա ինձ չի մտահոգում: Ինձ դուր է գալիս ավազե ժամացույցի տեսք ունենալ, ինձ դուր է գալիս տիկնիկի տեսք ունենալը», – բացատրում է Պիկսին:

Վերջերս Պիկսին նույնիսկ աչքերի գույնը փոխելու վիրահատություն է տարել: