03:59 , 20 հունիս, 2016
Ստամբուլում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ գեյ-շքերթը ցրելու համար, որոնք ավելի վաղ արգելել էին երկրի իշխանությունները, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ ոստիկանությունը շրջապատել է երթի մի քանի տասնյակ մասնակիցներին, որից հետո սկսվել է ծեծկռտուքը:
Ստամբուլում գեյ-շքերթներ անցկացվում են 2003 թվականից: Սակայն այս տարի Թուրքիայի իշխանությունները արգելել են դրանց անցկացումը «անվտանգության և հասարակական կարգի նկատառումներով»: