Մեր հաջորդ նախագահը իր կղզուց միանգամից հայտնվում է ՀՀ խորհրդարանի նախագահի «գահին»


12:00 , 19 հունիս, 2016
Հաջորդ խորհրդարանական ընտրություններում գործող օրենքի սահմաններում ցանկացած քաղաքացի կարող է դառնալ խորհրդարանի նախագահ, այսինքն՝ պետության ղեկավար, նույնիսկ առանց մասնակցելու ընտրություններին՝ այդ ընտրական ամբողջ թյուրիմացությանը հետևելով մի հեռավոր կղզում կամ թերակզղում․․․ Դրա համար ընդամենը պետք է ֆինանսավորել կուսակցությանը և ցուցակում լինել թեկուզ վերջինը՝ քողարկման նպատակով․․․ Հետո ցուցակով անցած որոշ պատգամավորներ հրաժարվում են մանդատից, և մեր հաջորդ նախագահը իր կղզուց միանգամից հայտնվում է ՀՀ խորհրդարանի նախագահի <<գահին>>