21:56 , 18 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Մոլչանովը տեղեկացրել է, որ օրերս Մարսելում զանգվածային անկարգություններից հետո ձերբակալված 20 ռուս ֆուտբոլասերների արտաքսել են Ֆրանսիայից:
Երկրպագուների համառուսական միավորման նախագահ Ալեքսանդր Շպրիգինը նույնպես արտաքսված անձանց թվում է:
Ֆրանսիայի իշխանություններն այս որոշումը կայացրել են` ռուսներին մեղադրելով "հասարակական կարգը խախտելու" մեջ: