19:36 , 18 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանիչ և կոմերցիոն տպագրության ոլորտում. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետն ընկերության նախագահ Ալբերտ Թառոյանի ուղեկցությամբ շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել գործունեության ուղղություններին, արտադրության գործընթացին և զարգացման ծրագրերին: Ալբերտ Թառոյանը նշել է, որ 1998 թ. հիմնադրված «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2008 թ. ՀՀ կառավարության կողմից արժանացել է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի (անձնագրեր, վիզաներ, ակցիզային դրոշմանիշեր և այլն) տպագրության գործունեության լիցենզիայի և առաջարկում է նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ: Ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է տեղական և օտարերկրյա արտադրողների հետ և, ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում, առաջատար դիրք է զբաղեցնում կոմերցիոն, բանկային և պետական ոլորտներում պաշտպանիչ տպագրական ծառայությունների մատուցման դաշտում: Պարոն Թառոյանը նշել է, որ օրական 600000 ք/մ արտադրողականությամբ ընկերությունը կարող է բավարարել թերթային և գլանային տպագրության մեծ պահանջարկ, իսկ որակը երաշխավորվում է վերջին սերնդի սարքավորումների օգտագործման և արտադրության գործընթացի վերահսկողության միջոցով՝ մինչև փաթեթավորում և առաքում: Վարչապետին են ներկայացվել նաև ընկերության կողմից մշակված մի շարք ապրանքանիշեր` կապված պաշտպանիչ տպագրության վերահսկման և ստուգման հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է ձեռնարկության գործունեությունը և կարևորել ծրագրերի շարունակականությունը և ընդլայնումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ