19:00 , 18 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին կանչվել է դատարան՝ «Ուոլ սթրիթի գայլը» կինոժապավենի հետ կապված մեղադրանքով։ Լուրը հայտնում է Korrespondent-ը: Ֆիլմում դերասանը նկարահանվել է գլխավոր դերում:
Հայցվորը ֆիլմի գլխավոր հերոսի համար նախատիպ հանդիսացող Ջորդան Բելֆորթի նախկին գործընկեր և մանկության ընկեր Էնդրյու Գրինն է, ով հայց է ներկայացրել Paramount ընկերության, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսերների դեմ՝ Նիկի Կոսկոֆի կերպարի պատճառով, որի նախատիպը, իր խոսքով, ինքն է եղել:
Գրինը նշում է, որ Նիկի Կոսկոֆը, ում ֆիլմում մարմնավորել է դերասան Պի Ջեյ Բիրնը, կինոնկարում ներկայացվել է որպես «այլասերված» և «հանցագործ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ