Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել


17:56 , 18 հունիս, 2016

mursiAraratnews.am-ը գրում է.

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել: Նա անցել է Կատարի օգտին լրտեսության գործով: Որոշումը կայացրել է Կահիրեի Քրեական դատարանը, հայտնում է«Ռոսիա 24»հեռուստաալիքը:

Պետդավաճանության մեջ հինգ մարդ էր կասկածվում, ներառյալ Մուրսին: Քննության վարկածի համաձայն, մեղադրյալները Կատարին գաղտնի տեղեկություններ էին տրամադրում Եգիպտոսի բանակի եւ նրա բյուջեի վերաբերյալ: Հնչողություն ստացած այս գործի քննությունը ավելի քան մեկ տարի է տեւել, ավելի վաղ հաղորդվել էր, որ մեղադրյալներին կարող են դատապարտել մահապատժի: