17:26 , 18 հունիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Դիմակավոր անհայտ անձինք հարձակվել են հունական Սալոնիկ քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը պահպանող հատուկ ծառայությունների աշխատակիցների վրա, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով eleftheriaonline.gr-ին:
Հարձակվողները սկսել են ուժայինների վրա հրավառ խառնուրդով շշեր նետել, բայց դրանք չեն հասել կարգի պահապաններին եւ ջարդվել են ասֆալտի վրա: Դրա շնորհիվ գրոհը լուրջ հետեւանքներ չի ունեցել: Հյուպատոսարանի շենքի մոտ կայանած ավտոմեքենան վնասվածքներ է ստացել:
Դիվանագիտական առաքելության վրա հարձակումն իրականացվել է Մոսկվայի ժամանակով մոտ 04:00-ին: Թե ինչն է գրոհի պատճառ դարձել, չի ճշտվում: