20:55 , 18 հունիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Եթե Դուք չեք փոփոխել ձեր սննդակարգը, բայց հանկարծակի սկսել եք նիհարել, դարձել եք նյարդային և անընդհատ հոգնածություն եք զգում, ապա սա պայմանավորված է վահանաձև գեղձի ուժեղացած գործունեության հետ, որն արտադրում է մեծ քանակությամբ հորմոն( տիրոքսին): Այս հորմոնը հանգեցնում է նյութափոխանակության չափից ավելի բարձրացման, ճարպերի չափից ավելի այրման և արագ նիհարելուն:
Այս դեպքում լավագույն լուծումը ժամանակին բժշկին դիմելն է: Քաշը վերականգնելու համար կարող եք օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ, կարող եք նաև ավելացնել քաղցրի կիրառումը: Խորհուրդ է տրվում նաև դեղնուցներ, քանի որ ունեն բարձր կալորիականություն և հեշտամարս են: